Թուրքիան խաղաղության ձեռք է պարզել Վատիկանին. թուրքական մամուլ

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի էկոնոմիկայի փոխնախարար Ադնան Յըլդըրըմը Հռոմի պապին հրավիրել է Միլանում անցկացվելիք EXPO 2015 ցուցահանդեսի թուրքական տաղավար:

Յըլդըրըմը հայտարարել է, որ իրենք չեն մոռացել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի արած հայտարարության մասին, ինչը չէր կարող երջանկացնել իրենց. «Պապն այնպիսի հայտարարություն արեց, որ կարծում եմ՝ սրանով կփոխհատուցի դա:

Թուրքիան ցույց է տվել, որ պատրաստ է միջազգային ամենաբարձր մակարդակով համագործակցության, որ պատրաստ է պատմաբանների առջև բացել իր պետական ու ռազմական արխիվները: Բացի այդ, մենք կիսում ենք բոլոր ազգերի ցավերը և այդ տեսանկյունից՝ բոլորին օբյեկտիվության կոչ ենք անում:

Պապին հրավիրում եմ թուրքական տաղավար, եթե ինքն էլ չգա, թող պատվիրակություն ուղարկի: Շատ եմ ցանկանում, որ նա կամ նրա պատվիրակությունը տեսնեն ու արժևորեն թուրքական պատմության հարստությունները, ինչն իր ներդրումը կունենա միջազգային խաղաղության մեջ»:

Վատիկանը դրական պատասխան է տվել Թուրքիայի պարզած խաղաղության ձեռքին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930