Բաժիններ՝

Ուկրաինան մինչև մայիս կավարտի Հաագայի դատարան դիմելու համար փաստաթղթերի նախապատրաստումը

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մինչև ապրիլի վերջ ավարտելու է փաստաթղթերի պատրաստումը՝ դրանք կառավարությանը հանձնելու և Հաագայի տրիբունալ  դիմելու համար:

Կիևը պահանջելու է պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին, ինչպես նաև ինքնահռչակ ԴԺՀ-ին ու ԼԺՀ-ին՝ Ուկրաինայի տարածքում հանցանքներ գործելու համար: Դա մասնավորապես վերաբերում է միջազգային հումանիտար իրավունքի խախտումներին ու զանգվածային սպանություններին:

Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Վիտալի Կասկովը հայտարարել է, որ Կիևը դեռ չի կարող փաստաթղթերը ներկայացնել Հաագայի դատարան, քանի դեռ նախագահը հրաման չի ստորագրել նրա իրավասությունը ճանաչելու մասին:

Այս տարվա մարտին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն Արդարադատության նախարարությանը հանձնարարել էր Հաագայի տրիբունալ ուղարկել «Ղրիմ. Վերադարձ դեպի հայրենիք» ֆիլմի թրեյլերը (կրճատ տարբերակը), քանի որ դրանում երևում է, որ հրաման է տրվել Ուկրաինայի տարածք Ղրիմը զավթելու և միջազգային իրավունքը խախտելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս