Աբդուլլահ Գյուլը մեկնաբանել է Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը տեղի eş-Şark թերթին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության խնդրին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը, որում բացակայում է «ցեղասպանություն» եզրույթը.

«Այն ժամանակ Օսմանյան կայսրության մեծ տարածքների ներսում մուսուլմաններից բացի, բնականաբար կային նաև Թուրքիայի հայ քաղաքացիներ: Համաշխարհային պատերազմի այդ անհանգիստ ժամանակներում նրանք մասնավորապես պայմանավորվեցին ռուսների հետ:

Նրանք ապստամբություն բարձրացրին Անատոլիայում և մի շարք գործողություններ ձեռնարկեցին պետության դեմ, ինչի համար էլ որոշում կայացվեց նրանց տեղափոխել մեկ այլ վայր:

Այս որոշումը չառնչվեց ողջ հայ բնակչությանը, քանի որ Ստամբուլի հայ բնակչությունը ոչ մի բան չէր արել և անգամ շատ հայ քաղաքացիները շարունակեցին զբաղեցնել պետական կարևոր պաշտոններ դեսպանատներում, կառավարությունում, դատական համակարգում: Հայկական եկեղեցիներն էլ բաց էին»:

Տեսանյութեր

Լրահոս