Պուտինը պատմել է Հյուսիսային Կովկասի զինյալներին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աջակցության մասին
Lenta.ru-ի փոխանցմամբ` 2000-ական թվականների սկզբներին Ռուսաստանի հատուկ ծառայություններն ուղիղ շփումներ են ֆիքսել հյուսիսկովկասյան զինյալների ու Ադրբեջանում ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչների միջև:
Այս մասին «Նախագահ» ֆիլմում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ֆիլմը հեռարձակվել է «Ռոսիա 1» հեռուստաալիքով: Պուտինը հայտարարել է, որ ամերիկացիները զինյալներին օգնել են անգամ տրանսպորտով:
Պուտինը հավելել է, որ իմանալով այդ մասին, անմիջապես պարզաբանում է պահանջել ԱՄՆ գործող նախագահից, ով խոստացել է լուծել այդ հարցը. «10 օր անց իմ ստորադասները` Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարները, նամակ ստացան Վաշինգտոնից` իրենց գործընկերներից, որում նշված էր.
«Մենք աջակցել և աջակցելու ենք Ռուսաստանի ընդդիմադիր բոլոր ուժերին: Համարում ենք, որ մենք իրավասու ենք անել դա և անելու ենք նաև հետագայում»: Ոչ ոք չպետք է փորձի օգտագործել ահաբեկիչներին` այսրոպեական քաղաքական կամ աշխարհաքաղաքական առաջադրանքներ լուծելու համար»: