Բաժիններ՝

Դոնալդ Տուսկը բացառել է Ուկրաինայի հակամարտությանը ԵՄ-ի ռազմական միջամտության հնարավորությունը

Լեհական TVN և ուկրաինական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը պատրանք է անվանել Ուկրաինայի հակամարտությանը Եվրոպայի ռազմական միջամտության հնարավորությունը:

Տուսկն ընդգծել է, որ անձամբ դեմ է հանդես գալիս իրադարձությունների նմանատիպ զարգացմանը: Տուսկի խոսքերով` ԵՄ-ը չի ընդունի Ուկրաինային այլ կերպ օգնելու մասին որոշում, ինչը վերաբերվում է նաև ռազմական օգնություն ցուցաբերելուն, քանի որ դա գտնվում է նրա իրավասությունից դուրս:

Տուսկը հայտարարել է, որ պետք չէ պատրանքներ տածել այդ կապակցությամբ և պետք է ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակի դիվանագիտական կարգավորման ուղղությամբ: Նա բերել է ԱՄՆ-ի ու Կանադայի օրինակը, որոնք շեշտը դնում են այդ հակամարտության կարգավորման խաղաղ և դիվանագիտական միջոցների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930