Դիմակներ՝ մազերի արագ աճի համար
Takprosto.cc կայքը ներկայացրել է մազերը երկարացնելու համար մի քանի բաղադրատոմս: Դրանք են.
Դիմակ-1
Բաղադրություն
- 2 բանան
- 1 դեղնուց
- 1 թ/գ կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրամասերը խառնեք այնքան, մինչև ստացվի միատարր զանգված, այն քսեք մազերին: Մազերը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով, այնուհետև՝ սրբիչով, 30 րոպե անց լվացեք մազերը: Այս դիմակը նաև փարթամություն կհաղորդի ձեր մազերին:
Դիմակ-2
Բաղադրություն
- 1 բաժակ նարնջի հյութ
- 1 բաժակ կեֆիր
Պատրաստման եղանակը
Խառնեք այս երկու բաղադրիչները: Դիմակը քսեք մազերին և պահեք 30 րոպե, ապա լվացեք շամպունով: Այս դիմակները շաբաթվա ընթացքում երկու անգամ օգտագործելու դեպքում կհասնեք ցանկալի արդյունքի:
Թարգմանությունը՝ 168.am-ի