Հայոց ցեղասպանությունը դատապարտող ակցիա` եվրոպացի երիտասարդների կողմից
Ապրիլի 24-ին «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) անդամները յուրօրինակ ակցիայով դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը։ 16 երկրից Հայաստան ժամանած պատվիրակներ, Հայոց մեծ եղեռնը դատապարտող պաստառներով երթով շարժվեցին դեպի Կոմիտասի արձան, որտեղ իրենց մայրենի լեզուներով բարձրաձայնեցին 100-րդ տարելիցի կարգախոսը՝ հիշում ենք և պահանջում։
Նշենք, որ այս օրերին DEMYC-ի խորհրդի հավաքը Հայաստանում հյուրընկալել է Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը, որը եվրոպական այս կառույցի լիիրավ անդամ է և ներկայացված է փոխնախագահի պաշտոնով:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն