Բաժիններ՝

Ուշադրություն. Այսօր և վաղը փակ են մի շարք փողոցներ (ցանկ)

2015 թ. ապրիլի 23-ին՝ ժամը 08:00-ից մինչև 24:00, սահմանափակվելու է Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթևեկությունը, մասնավորապես՝

–  Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից,
–  Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
–  Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
–  Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից,
–  Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից,
–  Գր. Լուսավորիչ փողոցը՝ Գր. Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից,
–  Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան և Խորենացի-Մ. Մկրտչյան փողոցների խաչմերուկներից:

– 2015 թ. ապրիլի 24-ին ժամը 08.00-ից մինչև 24.00 սահմանափակվելու է երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան-Մոսկովյան և Բաղրամյան-Կիևյան փողոցների խաչմերուկներից:
–  ժամը 06.00-ից մինչև 24.00 սահմանափակվելու է երթևեկությունը Աթենքի, Ծիծեռնակաբերդի, Կիևյան փողոցներում, ինչպես նաև Լենինգրադյան փողոցում՝ Լենինգրադյան-Շինարարների փողոցների խաչմերուկից Կիևյան կամուրջ, Հալաբյան փողոցում՝ Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկից Կիևյան կամուրջ:
–  ժամը 06.00-ից մինչև 14.00 սահմանափակվելու է երթևեկությունը Ծովակալ Իսակով պողոտայում՝ Սեբաստիայի փողոցի կողմից Հաղթանակի կամուրջ, Արգիշտի փողոցում՝ Գր. Լուսավորիչ փողոցի կողմից Հաղթանակի կամուրջ և Մաշտոցի պողոտայում՝ Գր. Լուսավորիչ փողոցի կողմից Հաղթանակի կամուրջ:

–  ժամը 16.00-ից մինչև 24.00 սահմանափակվելու է Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթևեկությունը, մասնավորապես՝

– Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից,
– Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
– Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
– Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից,
-Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից,
– Գր. Լուսավորիչ փողոցը՝ Գր. Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից,
– Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան և Խորենացի-Մ.Մկրտչյան փողոցների խաչմերուկներից:

  • Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում արտերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվելու են արարողակարգային միջոցառումներ: Այցելուների համար մուտքը դեպի հուշահամալիր կբացվի ժամը 13:00-ից: Հուշահամալիր այցելությունը շարունակվելու է նաև ապրիլի 25-ին:
  • Ապրիլի 24-ին՝ երեկոյան 20:15-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա Համաշխարհային 24/04 նվագախմբի համերգը` տասնյակ երկրներից ժամանող 140 երաժիշտների, աշխարհահռչակ խմբավարների և մենակատարների մասնակցությամբ: Մուտքն անվճար է:

Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է Վազգեն Սարգսյան, Ամիրյան փողոցների և Տիգրան Մեծ պողոտայի հատվածներից անվտանգության գոտիներն անցնելուց հետո:

Աբովյան և Նալբանդյան փողոցների հատվածներում քաղաքացիների մուտք (ելք) չի իրականացվելու:

  • 2015 թվականի ապրիլի 24-ին` երեկոյան ժամը 22:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:

Երթուղին՝ Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց- Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Բաղրամյան պողոտա – Բարեկամության հրապարակ – Կիևյան փողոց – Կիևյան կամուրջ – Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ – Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս