Բաժիններ՝

Իվանիշվիլին ու Գարիբաշվիլին ցանկանում են Մարգվելաշվիլիին դուրս մղել Հավլաբարի նախագահական նստավայրից

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ Վրաստանի նախագահի աշխատակազմը զբաղեցնում է մեծ տարածք:

Միլիարդատերն այդ կերպ է մեկնաբանել այն տեղեկատվությունը, որ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարող է լքել իր նախորդ՝ Միխեիլ Սաակաշվիլիի վերանորոգած նստավայրը և տեղափոխվել Թբիլիսիի կենտրոնում՝ Անտոնելի փողոցում գտնվող ավելի համեստ նստավայր.

«Եթե մենք ստեղծել ենք լիարժեք պետություն, ապա մենք բոլորս պետք է ենթարկվենք խաղի ինչ-որ կանոնների, և նախագահը բացառություն չէ: Նախագահի աշխատակազմը զբաղեցնում է 10.000 քառակուսի մետր տարածք, ինչը բավական շատ է»:

Ներկայումս վերստին ակտիվացել է Սաակաշվիլիի կառուցած Հավլաբարի նստավայրից Անտոնելի փողոցի նստավայր Մարգվելաշվիլիի տեղափոխման շուրջ սկանդալը, ինչը վերսկսվեց այն բանից հետո, ինչ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին կառավարության նիստում հայտարարեց, որ նախագահի նոր նստավայրն ամբողջովին վերանորոգված է, ինչի համար էլ անհրաժեշտ է լուծել դրա հետագա ճակատագիրը:

Նա ընդգծել է, որ նստավայրը նախատեսված է նրանում նախագահի աշխատանքի համար: Վրաստանի նախագահի աշխատակազմն իր հերթին՝ հայտարարել է, որ Մարգվելաշվիլին մտադիր չէ տեղափոխվել Անտոնելի փողոցի նախագահական նստավայր, ինչի մասին դեռևս նախորդ տարվա հուլիսին գրավոր նամակ է հղել կառավարությանը:

Հաղորդվում է, որ Հավլաբարի նախագահական նստավայրում նախագահի աշխատանքների դեմ դեռևս 2012 թվականի նախընտրական կամպանիայի ժամանակ հանդես է եկել հենց ինքը՝ Բիձինա Իվանիշվիլին: Հենց նա է առաջին հերթին չափազանց մեծ դժգոհություն հայտնել նախագահ Մարգվելաշվիլիից, երբ նա որոշեց աշխատել Սաակաշվիլիի ժամանակ կառուցված շինությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս