Ֆրանսուա Օլանդն Ադրբեջան կայցելի ապրիլի 25-ին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Ադրբեջան կժամանի ապրիլի 25-ին: Այս մասին նշված է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքում:

Ադրբեջան այցելելու նախօրեին Օլանդը գտնվելու է Հայաստանի մայրաքաղաք Երևանում, ուր մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Սրանից առաջ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն հայտարարել էր, որ Օլանդն Ադրբեջան կժամանի առաջիկա օրերին՝ հիշեցնելով, որ նա Ադրբեջան այցելել է նաև 2013 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս