Սոչիի դատարանը տուգանել է Հայաստանի քաղաքացուն՝ Կրեմլում պատրաստվող պայթյունի մասին կեղծ տեղեկատվության համար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սոչիի դատարանը 20.000 ռուբլով տուգանել է Հայաստանի քաղաքացի Աշոտ Առաքելյանին, ով գտնվելով Ռուսաստանում՝ Ոստիկանությանն ուղարկել էր կեղծ հաղորդագրություն Կրեմլում պատրաստվող պայթյունի մասին: Այս մասին այսօր հայտնել է Կրասնոդարի երկրամասի Դատախազությունը:

Դատավարության ժամանակ պարզվել է, որ Առաքելյանը, ով Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվել է ապօրինի, ցանկանալով ուշադրություն հրավիրել իր վրա՝ զանգահարել է հերթապահ մաս և կեղծ տեղեկատվություն է հայտնել Կրեմլում պատրաստվող պայթյունի մասին:

Դատավարության ժամանակ Առաքելյանը զղջացել է իր արարքի համար: Սկզբնական շրջանում դատարանը նրան տուգանել է 100.000 ռուբլով, սակայն հաշվի է առել, որ մինչև դատավճիռը նա գտնվել է նախնական կալանքի տակ, և տուգանքի չափը նվազեցրել է մինչև 20.000 ռուբլու:

Տեսանյութեր

Լրահոս