Ֆրանսուա Օլանդն օրեր անց կժամանի Ադրբեջան
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն օրեր անց կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն:
Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահն Ադրբեջան այցելել է 2013 թվականին, ինչպես նաև այն մասին, որ երկու երկրների նախագահները հանդիպել են երեք անգամ: Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24-ին ժամանելու է Երևան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: