Բաժիններ՝

Եվրոպական հանձնաժողովը Թուրքմենստանին ու Ադրբեջանին առաջարկել է թարմացնել «Անդրկասպյան» գազատարի մասին հուշագիրը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը Թուրքմենստանին ու Ադրբեջանին առաջարկել է թարմացնել «Անդրկասպյան» գազատարի կառուցման մասին փոխըմբռնման հուշագիրը:

Այս մասին Коммерсант թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը. «Եվրոպական հանձնաժողովը 2011 թվականին ստացել է մանդատ՝ «Անդրկասպյան» գազատարի կառուցման շուրջ Թուրքմենստանի ու Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու համար:

Ներկայումս մենք Թուրքմենստանին ու Ադրբեջանին առաջարկել ենք թարմացնել այդ հուշագիրը, սպասում ենք պատասխանի և կտեսնենք, թե ինչպես կանցկացվեն բանակցությունները»: Բացի այդ, Շոֆչովիչը հավելել է, որ Հարավային գազային միջանցքի նախագծի շրջանակներում կարելի է ակնկալել նաև իրանական ու իրաքյան գազի մատակարարումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս