Ծիրանենու բուժիչ ծաղիկը (տեսանյութ)

Ծիրանենու ծաղիկը հարթեցնում է մաշկը, իսկ ծաղկաբողբոջը վերացնում է գորտնուկները։ Բազմաթիվ են ծիրանենու բուժիչ հատկությունները, սակայն ծառի բոլոր մասերում պարունակվող օգտակար նյութերի թիվն այնքան ընդարձակ է ու հավասարակշռված, որ այն իրավամբ Կենաց ծառ է կոչվել։

Մաշկը երիտասարդացնող քսուք
Հարկավոր է 30 գ ծիրանենու ծաղկաթերթիկ, 50 գ սերուցք, 1 ճ/գ կիտրոնի հյութ, 1 ճ/գ մեղր։
Պատրաստման եղանակը. Մանրացրեք ծաղկաթերթիկը, մեկ օր թրմեք կիտրոնի հյութի մեջ մութ, հով տեղում, ավելացրեք մեղրը և թրմեք ևս մեկ օր։
Օգտագործման եղանակը. Խառնեք սերուցքը (1։1), մաքրեք դեմքը, քսեք քնելուց առաջ` բարակ շերտով, առավոտյան լվացեք գոլ ջրով։

Պապիլոմա, գորտնուկ
Հարկավոր է. 50 գ ծիրանենու ծաղկաբողբոջ, 100 մլ քացախաթթու, 2 կիտրոն։
Պատրաստման եղանակը. Կիտրոնի կեղևն աղացեք, խառնեք ծաղկաբողբոջի և քացախաթթվի հետ, 21 օր թրմեք կիպ փակված տարայում, քամեք։
Ինչպես օգտագործել. Քնելուց առաջ քսեք գորտնուկին, շարունակեք 1 ամիս։
Զգուշացում։ Մաշկի առողջ հյուսվածքին չքսել։

Ծիրանի խեժ
Պարունակում է արժեքավոր նյութ, որը պաշտպանում է ծառը վնասակար միջատներից, բակտերիաներից, սնկերից։ Խեժն ունի արյունը մաքրող, ներքին և արտաքին վերքերը բուժող հատկություն։

Կարդացեք նաև

  • գ Խմեք 1 գ փոշիացրած խեժ՝ 50 մլ ջրի հետ, օրը մեկ անգամ` նախաճաշից առաջ։
  • Չորացրած խեժի փոշին խառնեք լանոլինի և ծիրանի յուղի, մեղվամոմի հետ (4։2։2։1), 2 ժամ տաքացրեք ջրային բաղնիքի վրա, քամեք։ Քսեք վերքերին։

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս