Իրանը ներկայացրել է Եմենի հակամարտության խաղաղ կարգավորման պլանը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ներկայացրել է Եմենի հակամարտության խաղաղ կարգավորման պլանը:

Այն բաղկացած է 4 կետից՝ հրադադար, հումանիտար օգնություն, հակամարտող կողմերի միջև երկխոսություն, ազգային միասնության կառավարության ձևավորում:  Զարիֆը հայտարարել է, որ հարցը պետք է լուծեն եմենցիները. «Իրանն ու Սաուդյան Արաբիան պետք է բանակցություններ վարեն, սակայն մենք չենք կարող հստակեցնել Եմենի ապագան»:

Զարիֆը կոչ է արել դադարեցնել Եմենում տարվող օդային ու ցամաքային բոլոր գործողությունները: Գործակալությունն ընդգծում է, որ Թեհրանի այս առաջարկը կարող է բացասական արձագանք առաջացնել Էր-Ռիյադի և մյուս երկրների մոտ, որոնք Իրանին մեղադրում են շիա ապստամբներին զենք մատակարարելու մեջ:

Տեսանյութեր

Լրահոս