Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի մեկնաբանությունները դիվանագիտական ֆուրոր են առաջացրել Թուրքիայի հետ. WSJ

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մեկնաբանությունները դիվանագիտական ֆուրոր են առաջացրել Թուրքիայի հետ:

Հռոմի պապն ապրիլի 12-ին Վատիկանում մատուցել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ և Օսմանյան կայսրությունում մեկ դար առաջ կատարված հայերի զանգվածային սպանությունները որակել էր որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Լարտվամիջոցը նշում է, որ Թուրքիան Վատիկանին մեղադրում է «քաղաքական նպատակներով պատմությունն օգտագործելու» մեջ, Վատիկանից հետ է կանչել իր դեսպանին, իսկ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ու արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել են, որ Հռոմի պապը հանդես է եկել «իրեն ոչ հարիր ու անընդունելի» հայտարարությամբ:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Հռոմի պապի այս հայտարարությունը կարող է ունենալ ավելի հեռու գնացող հետևանքներ՝ նոր լարվածություն առաջացնելով Վատիկանի ու իսլամի փոխհարաբերություններում:

Տեսանյութեր

Լրահոս