«Գուցե մեր դերակատարությունը խիստ անհանգստացնում է ՀՀ նախագահին». ՀԿԿ առաջին քարտուղար

«Հայաստանի Կոմունիստական կուսակցության համար անհանգստացողն այն է, որ այսօրվա պայմաններում «Սահմանադրությունը բացարձակապես բացասական իմաստով չունի դերակատարություն» հանրապետությունում ստեղծված այս խայտառակ իրավիճակի համար»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը՝ նկատելով, որ գնալով ավելանում է արտաքին պարտքը, արտագաղթը չի կանխվում, աշխատանք չկա, օրենքները չեն աշխատում:

Հարցին՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված ՀՀ նախագահը կուսակցություններին հրավիրեց իր մոտ քննարկումների, իսկ Կոմկուսին հրավեր չէր ուղարկվել, սա չի՞ նշանակում, որ Կոմկուսի կարծիքը հետաքրքիր չէ, Տ. Սարգսյանը պատասխանեց, որ իրենք չանհանգսացան, որ իրենց չէին հրավիրել:

«Իշխանությունները գիտեն, որ Կոմկուսը արմատական ընդդիմություն է, ունի իր քաղաքական գիծը, վարում է իր քաղաքականությունը: Ճիշտ կլինի այդ հարցը տալ Հանրապետության նախագահին: Մեզ չեն հրավիրել ոչ թե նրա համար, որ մենք քաղաքական դաշտում չունենք դերակատարություն, այլ գուցե մեր դերակատարությունը, մեր գաղափարախոսությունն ավելին է, որը խիստ անհանգստացնում է իշխանություններին և նախագահին: Նախագահը գիտի մեր կարծիքը, որ Կոմունիստական կուսակցությունը վաղաժամեկտ է համարում Սահմանադրության փոփոխությունը, վաղաժամեկտ է նման Ազգային ժողովին երկրի բախտը հանձնելը»:

 

Տեսանյութեր

Լրահոս