Չնայած հրադադարին` Ռուսաստանը Դոնբասին մատակարարում է Т-90 տանկեր. Frankfurter Allgemeine Zeitung
Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթի փոխանցմամբ` չնայած հրադադարի ռեժիմի հաստատմանը` ռուս-ուկրաինական սահմանի հատմամբ շարունակվում է Դոնբաս զորքերի ու զենքի ուղարկումը: Այս մասին գերմանական պարբերականին հայտնել են ՆԱՏՕ-ում նրա աղբյուրները.
«Մենք շարունակում ենք տեսնել Ռուսաստանի կողմից զենքով, զինծառայողներով ու կադրերի նախապատրաստմամբ անջատողականներին աջակցություն: Ռուսաստանը զորքերն ու տեխնիկան փոխադրում է Ուկրաինայի հետ բաց սահմանի միջոցով»:
Պարբերականն ընդգծում է, որ անջատողականների ձեռքում ներկայումս կա ավելի շատ ռուսական զենք, քան մինսկյան երկրորդ համաձայնագրի ստորագրման ժամանակ էր:
Անջատողականները Ռուսաստանից ստանում են տանկեր, այդ թվում նաև Т-80 և Т-90 ժամանակակից մոդելներ, զրահատրանսպորտներ, հրետանի, ՀՕՊ-ի համակարգեր: