Զաքիր Հասանովը ԼՂ-ի հարցը քննարկել է Թուրքիայի ռազմական հետախուզության ղեկավարի հետ
Oxu.az-ի փոխանցմամբ` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության ղեկավար, գեներալ Մեհմեթ Դայսալին ու նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի զարգացմանն ուղղված միջոցները, երկկողմ ռազմական համագործակցության նշանակությունը, տարածաշրջանի ռազմաքաղաքական վիճակը, տարածաշրջանի համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը: