Բաժիններ՝

Ուկրաինայում ցանկանում են փոխել քաղաքների ու փողոցների խորհրդային անունները

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայում ապակոմունիզմացման մասին մշակված նոր օրենքը նախատեսում է վերանվանել ուկրաինական քաղաքների ու փողոցների խորհրդային անվանումները:

Մասնավորապես, դրա տակ են ընկնում Դնեպրոպետրովսկն ու Կիրովոգրադը, ինչպես նաև համապատասխան մարզերը: Այս մասին երեկ Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ԿԸՀ-ի փոխնախագահ Անդրեյ Մագերան:

Ուկրաինայի Սահմանադրության համաձայն` Գերագույն ռադան օժտված է բնակավայրերը վերանվանելու լիազորություններով, նման որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ և ուժի մեջ են մտնում ընդունման օրը:

Գերագույն ռադային ներկայացված օրինագիծն ընդհանուր առմամբ նախատեսում է փոխել 25 քաղաքի պատմական անուն, այդ թվում նաև Դնեպրոձերժինսկը, Օրջոնիկիձեն, Սվերդլովսկը, Կրասնոարմեյսկը, Շչորսը, Ձերժինսկը, Արտյոմովսկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս