Վ.Պուտինը գալու է Հայաստան. Վահրամ Բաղդասարյան. ԳԱԼԱ
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց՝ ինքը վստահ է, որ Վ. Պուտինը ապրիլի 24-ին Հայաստանում է լինելու: Չնայած այն հանգամանքին, որ նախօրեին Վ. Պուտինի մամլո քարտուղար Դ. Պեսկովը ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ դեռեւս Պուտինի՝ Երեւան այցելության հարցը քննարկման փուլում է, Վ. Բաղդասարյանը ուղղակի վստահ է, որ ՌԴ նախագահը կայցելի Հայաստան եւ չի գնա Թուրքիա:
Ներկայացնում ենք Վ. Բաղդասարյանի հարցազրույցը ԳԱԼԱ-ին:
-Պարո՛ն Բաղդասարյան, այդ դեպքում ի՞նչ եք կարծում՝ ինչու՞ են նման հայտարարություններ հնչում:
-Դա իրենք պետք է ասեն, ես ասում եմ, որ վստահ եմ, որ կլինի:
Ընդհանուր առմամբ, դեռ բավականին ժամանակ կա, և կարող է ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակներ լինել: Ամենահզոր երկրներից մեկի նախագահն է, չգիտենք՝ վաղը կամ մյուս օրը ինչ կլինի: Համենայնդեպս, որևէ փոփոխություն նախնական պայմանավորվածության հետ կապված, չկա, բայց մարդիկ իրենց երաշխիքների համար են այդպես ասում: Խոսնակը այլ բան չի կարող ասել, նա չի կարող ասել, որ ամսի 24-ին՝ ժամը 11-ին, մենք պետք է լինենք այսինչ կետում: Ես իրենց մոտեցումներին և աշխատաոճի մանրամասներին չեմ տիրապետում: Համենայնդեպս, ես գիտեմ, որ որևէ բան չի փոխվել, և դա կարելի է ասել՝ զգուշություն է: Բնականաբար, եթե մենք էլ նման տիպի հայտարարություն տարածում ենք, ասում ենք, որ հարցը օրակարգային է: Ես կամ մամուլի խոսնակը կարո՞ղ ենք նախագահի փոխարեն իմպերտիվ պատասխան տալ: Նույնը և իրենք, դրա համար էդպես են ասում, որ օրակագային է հարցը:
-Եթե Պեսկովի հայտարարությունները միանշանակ չեք ընդունում, որտեղի՞ց ձեզ այդ վստահությունը, որ ասում եք՝ վստահ եք Պուտինի՝ Հայաստան մեկնելու հարցում:
-Որովհետև վերջին խոսակցությունը, որ եղել է երկու նախագահների միջև, դրանից հետո 2-րդ խոսակցություն չի եղել:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: