Բաժիններ՝

Էդմոն Մարուքյանը կոչ արեց բռնել՝ դատել Հայաստանը խոպան դարձրած ընկերություններին

«Հայաստանը խոպան դարձրած ընկերությունների մասին ենք շարունակում քննարկումը: Երբ գազային պամանագիրը խորհրդարանում վավերացվեց, բոլորս հիշում ենք` ինչ լարված վիճակ էր, անգամ ՀՀԿ որոշ գործընկերներ փաստեցին, որ խայտառակ պայմանագիր է: Ասվում էր, որ հանձնաժողովը կուսումնասիրի ու նոր բանակցություններ կսկսվեն գազի սակագնի շուրջ»,- այսօր ԱԺ նիստում գազային հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա՝ մինչ այս ինչ արվել է, հանցագործություն է: Է. Մարուքյանը նշեց, որ եզրակացությունում կան տեղեկություններ, որ քրեորեն պատժելի երևույթներ են տեղի ունեցել և պետք է քրեական հետապնդում սկսել, եթե կա քաղաքական կամք:
Նա նշեց, որ չի քննարկվում, թե ոնց են այդ ընկերությունները վատ կառավարման արդյունքում հասել այդ վիճակին, քանի որ նույնը շարունակվում է «Արմենտելում», «Հայփոստում», և մարդիկ գերշահույթ են ապահովում:

«Երկաթուղուն 5 մլրդ վնաս ենք փոխհատուցում, բա չենք նայո՞ւմ՝ ինչի՞ են վնաս կրում: Էլի եմ ասել՝ «Մարիոթը., որ կառուցվել է, դա որպես ներդրում սակագնում ներառվե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց Մարուքյանն ու կոչ արեց՝ հսկեք, բռնեք դատեք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս