Բաժիններ՝

«Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ գիծը» կանցկացվի ապրիլի 19-ին. Պեսկով

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ավանդական դարձած «Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ գիծը» եթեր կհեռարձակվի ապրիլի 16-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա մանրամասնել է, որ դրանից մեկ շաբաթ առաջ, այսինքն ապրիլի 9-ին, կմեկնարկի հարցերի ընդունումը, որոնց պետության ղեկավարին կցանկանան ուղղել բոլոր ցանկացողները:

Պեսկովը վստահեցրել է, որ նախագահին քաղաքացիների դիմումն ընդունվելու է հնարավոր բոլոր աղբյուրներով` ընդհուպ մինչև ուղիղ գծի վերջին վայրկյանը:

Ապրիլի 16-ի ուղիղ գիծը կլինի Վլադիմիր Պուտինի հետ ռուսաստանցիների 13-րդ շփումը: Ընդ որում` խոսքը գնում է այն ժամանակահատվածի մասին, երբ Պուտինը զբաղեցրել է պետական բարձր պաշտոններ` Ռուսաստանի նախագահի ու վարչապետի պաշտոնները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս