Բաժիններ՝

Չեխիայի նախագահը կարող է սեփական միջոցներով մայիսին մեկնել Մոսկվա

iDnes.cz կայքի փոխանցմամբ` Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կարող է սեփական միջոցներով մեկնել Մոսկվա` ներկա գտնվելու համար մայիսի 9-ին կայանալիք զորահանդեսին:

Այս մասին հայտարարել է Չեխիայի փոխվարչապետ և Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ Պավել Բելոբրադեկը: Նա զգուշացրել է, որ եթե Զեմանի այցի պաշտոնական ծրագրում ներառվի զորահանդեսին մասնակցելը, ապա իրենց կուսակցության նախարարները չեն աջակցի այցին:

Այդ դեպքում Չեխիայի նախագահը հարկադրված կլինի ճամփորդել սեփական միջոցներով: Միլոշ Զեմանը ԵՄ-ի անդամ երկրների թվում միակ առաջնորդն է, ով պաշտոնապես հաստատել է Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա մեկնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930