Վարչապետը հավանել է քարտեզները
                                    Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ուսումնական քարտեզների ձևավորման և կազմման աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարությունը այսօր վերաբաշխում է կատարել 2015թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, ինչի արդյունքում 100-րդ տարելիցի նախաշեմին կունենանք մեկ տասնյակից ավելի քարտեզ, որոնք կբաշխվեն ՀՀ, ԼՂՀ և սփյուռքի ուսումնական հաստատություններին: Վարչապետի խոսքով ինքը տեսել է քարտեզների նմուշները և բարձր է գնահատում կատարված աշխատանքը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    