Ռուսաստանն ու Չինաստանը քննարկելու են միջազգային օրակարգի հարցերը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի արտգործնախարար Վան Ին ապրիլի 6-8-ին պաշտոնական այցով ժամանելու է Ռուսաստան: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Նա ընդգծել է, որ Չինաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով Ռուսաստան կժամանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով: Լուկաշևիչը մանրամասնել է, որ երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները պլանավորված են ապրիլի 7-ին:
Լուկաշևիչի խոսքերով՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են երկկողմ օրակարգի այժմեական թեմաների լայն շրջանակ, Հաղթանակի 70-ամյակի համատեղ նշումը, BRICS-ի ու ՇՀԿ-ի շրջանակներում փոխգործակցությունը, տարածաշրջանային ու միջազգային հիմնական հարցերը: