Բաժիններ՝

Ադրբեջանցի սամբիստը անվայել պահվածքի համար կզրկվի մեդալից

Ադրբեջանցի սամբիստ Բախտիյար Աբբասովը մեդալից կզրկվի՝ Հայաստանի օրհներգի ժամանակ կքանստելու համար։ Այս մասին գրում է Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյհուն Մամեդովին։

Վերջինիս խոսքով, ադրբեջանցին մեդալից զրկվելուց բացի նաև 2 տարով կորակազրկվի։

«Այդ մասին ինձ ասել է Սամբոյի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիսեևը։ Առաջիկայում այդ հարցով վերջնական որոշում կկայացվի», – ասել է նա։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս