Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան ուժգին ճնշման են ենթարկվում Ռուսաստանի կողմից. Ափաթուրայ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեմս Ափաթուրայը հայտարարել է, որ երկրի պաշտպանունակության ամրապնդման համար ՆԱՏՕ-ից ամենամեծ օգնությունը ստանում է Վրաստանը:

Ափաթուրայն այս մասին հայտարարել է Վրաստանի Ատլանտյան խորհրդի երեկվա օնլայն-հարցազրույցի ժամանակ. «Մենք կիսում են այն կարծիքը, որ Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան ուժեղ ճնշման են ենթարկվում Ռուսաստանի կողմից՝ իրենց քաղաքական ուղղվածությունը փոխելու ու Մոսկվայի ուղեծիր վերադառնալու համար:

Մենք նաև հավատում ենք, որ այդ երեք եկրներն արժանի են ավելի մեծ աջակցության՝ իրենց պաշտպանական հզորություններն ամրապնդելու համար: Կարող եմ ասել, որ  իր պաշտպանունակության ամրապնդման պլանում Վրաստանը տվյալ պահին ՆԱՏՕ-ից ստանում է ամենամեծ օգնությունը»:

Ափաթուրայը հիշեցրել է, ր ՆԱՏՕ-ն Վրաստանում ստեղծում է ուսումնական կենտրոն՝ ուղղված պաշտպանական պոտենցիալի ամրապնդմանը, այս ամռանն անցկացնելու է համատեղ զորավարժություններ, ինչպես նաև Վրաստան է ուղարկում իր ռազմական փորձագետներին:

Տեսանյութեր

Լրահոս