ՌԴ սահմանապահները կասեցրել են Իրանից թմրամիջոցների խոշոր խմբաքանակի մուտքը Հայաստան. «Արմենպրես»
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները Սյունիքի մարզի «Ագարակ» անցակետում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու մոտ հայտաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին վարչությունից, ԻԻՀ քաղաքացու ճամպրուկում նրանք հայտնաբերել են գաղտնարան, որում եղել է երկու կիլոգրամ ընդհանուր քաշով բյուրեղային սպիտակ փոշու պարունակությամբ չորս փաթեթ (ենթադրաբար` մետամֆետամինն):