«Հարավկովկասյան երկաթուղու» տնօրինությունն ընկերության դրամական միջոցները տնտեսելու նոր ձև է գտել. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի տնօրինությունն ընկերության դրամական միջոցները տնտեսելու նոր ձև է գտել: Նրանք ներքին կարգով աշխատակիցներին տեղեկացրել են, որ ապրիլի 1-ից նախկին ութ ժամի փոխարեն աշխատելու են 7 ժամ և ըստ այդմ էլ վարձատրվելու են:
Սակայն «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ «Հարավկովկասյան երկաթուղուց» պարզաբանեցին, որ աշխատաժամերի կրճատումը վերաբերում է միայն վարչությունների աշխատակիցներին և այն էլ՝ միայն ուրբաթ օրերին»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։