ԱՄՆ-ի կոմերցիոն նավթային պաշարները գտնվում են վերջին 80 տարվա առավելագույն մակարդակի վրա
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեկ շաբաթվա ընթացքում, որն ավարտվել է մարտի 20-ին, ԱՄՆ-ի նավթային պաշարներն աճել են 8.2 միլիոն բարելով կամ էլ 1.8 տոկոսով՝ հասնելով մինչև 466.7 միլիոն բարելի:
Այս մասին նշված է ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության շաբաթական զեկույցում: ԱՄՆ-ի կոմերցիոն նավթային պաշարները (բացառությամբ ռազմավարական ռեզերվի) այժմ գտնվում են 80-ամյա առավելագույն մակարդակի վրա:
Reuters գործակալությունն այդ թեմայով հարցում էր անցկացրել վերլուծաբանների շրջանում, որոնք ակնկալել էին, որ նավթային պաշարների աճը կկազմի 1.1 տոկոս կամ 5.1 միլիոն բարել՝ հասնելով մինչև 463.6 միլիոն բարելի: