Գագիկ Բեգլարյան. «Անհանգստանում եք Դուք, բայց պետք է անհանգստանային աջ կողմումս նստած մարդիկ»

«Հյուսիս-Հարավում աշխատանքները շարունակվում են, անհանգստանալու խնդիր չկա: Անհանգստանում եք Դուք, բայց պետք է անհանգստանային աջ կողմումս նստած մարդիկ (խմբ. կառավարության անդամները), ես պատասխանեի»,- այսօր Այսօր ԱԺ նիստում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ պատասխանելով պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հարցին, թե ի՞նչ վիճակում է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության ընթացքը:

Ըստ նախարարի՝ Երևան-Աշտարակը շուտով կավարտեն, Տրանշ 2-ում որոշ դժվարոթյուններ կան, այսօր 17 գործ կա դատարանում, բայց նախապատրաստական աշխատանքները շարունակվում են. «Հյուսիսի կողմում խնդիր չունենք, համաձայնագրերը ստորագրվել են, Եվրոպական բանկի ու ԱԶԲ հետ Թալին-Գյումրի հատվածի գնման ընթացակարգը մեկ ամսվա ընթացքում կսկսվի, Արտաշատ-Ագարակ հատվածը ԱԶԲ հետ համաձայնություն ենք ձեռք բերել: Տեխնիկական ուսումնասիրություն է արվում, ճանապարհը կրճատվում է, 250 կմ է դառնում»:

«Ճանապարհի վերջը մենք այսօր տեսնում ենք»,- ասաց նախարարը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս