Բաժիններ՝

Հրանուշ Խառատյանը՝ Սեյրան Սարոյանի և Մանվել Գրիգորյանի մասին. «Մի հատ նրանց մեդալների շարքը նայեք՝ կրծքներին տեղ չկա կախելու»

«Մարդ եթե գալիս է, ասում է՝ ես վախենում եմ բանակից, այլընտրանքային ծառայություն եմ ուզում, առաջին հերթին՝ ինքը բժշկից թուղթ պետք է բերի, որ ինքը ստերիլիզացված է, որովհետև չի կարելի թույլ տալ, որ այդպիսի մարդը բազմանա: Ո՞վ կհամաձայնվի՝ կա՛մ ստերիլիզացիա, կա՛մ բանակ»,- այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ նկատեց, որ Հայաստանում ցանկացած որոշում և օրենք, որը տեղեկանքի կարիք պետք է ունենա, այդ տեղեկանքները կարելի է գտնել:

Ա. Արշակյանի դիտարկմանը, թե՝ «ստերիլիզացիան դա տեղեկանք չէ», Հ. Խառատյանն այսպես արձագանքեց.

«Դե, հիմա ստերիլիզացրեք ԱԺ նախագահին, որն ասում է, որ ամբողջ նստաշրջանում միայն 4 անգամ ներկայացած պատգամավորի բոլոր բացակաները հարգելի են: Դա մեր կյանքն է, մենք ամեն օր բախվում ենք սրան, և բոլորս գիտենք այդ տեղեկանքների արժեքները: Մի երկրում, որտեղ հասարակության ամբողջ բարոյականությունը, կյանքը տեղեկանքների վրա է խարսխված, և հանրային բարոյականությունն ամբողջովին խարխլված է, ցանկացած տեղեկանք նույնպես անբարոյականության պրոդուկտ կարող է լինել»:

Կարդացեք նաև

Հ. Խառատյանը նկատեց, որ Անգլիայի արքայազնը, որպեսզի արքայազնի տիտղոսը ստանա, որն իրեն ժառանգությամբ է հասնում, պետք է ռազմական գործողություններին մասնակցած լինի, Աֆղանստանում մասնակցած լինի զինվորական պատրաստության, սովորական զինվորի կամ ցածր կոչումով սպայի կարգավիճակով եղած լինի. «Սա այդ երկրի մոտեցումն է այս խնդրին: Մեր երկրի մոտեցումը հարգարժան գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանն են:

Ես կասեի, որ սա մեր երկրի հերոսին տված գնահատականն է՝ մի հատ նրանց մեդալների շարքը նայեք՝ կրծքներին տեղ չկա կախելու: Եվ կան որոշները, որոնք թշվառ գոյությունն են պաշտպանում: Մի վետերանի հանդիպեցի, որը 3 օր ոչինչ չէր կերել, և նա միակը չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս