Բաժիններ՝

ԱՄՆ-ում ստեղծվել է տնային պայմաններում օգտագործելու համար նախատեսված հրնետ

Daily Mail-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ստեղծվել է տնային պայմաններում օգտագործելու համար նախատեսված հրնետ (հրցիր): Ակնկալվում է, որ դրա օգնությամբ հնարավոր կլինի մաքրել ձյունն ու սառույցը, այրել մոլախոտերը, սպանել վնասակար միջատներին, վառել խարույկներ ու հրավառություններ:

Հրնետը ստեղծել է Indiegogo ընկերությունը, որը դրա զանգվածային արտադրությանը ձեռնամուխ է եղել մարտի 23-ին: XM42 սարքը կրակում է 6-7.6 մետր երկարությամբ բոցե լեզուներով, դրա համար անհրաժեշտ է միայն սեղմել կոճակը: Սարքն աշխատում է բենզինով: XM42-ի գինը կազմելու է 699 դոլար:

Ընդգծվում է, որ այն նախատեսված է բացառապես զվարճության կամ այգում աշխատելու համար, և որ ոչ մի կերպ խորհուրդ չի տրվում այն միացնել շինության մեջ: Չնայած նման սարքերի վտանգին՝ դաշնային մակարդակով ԱՄՆ-ում չկա դրանց օգտագործման օրենսդրական որևէ սահմանափակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս