Չինաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են խաղաղություն պահպանել սահմանային գոտում
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են խաղաղություն պահպանել Հիմալայներում ընդհանուր սահմանի երկայնքով: Նյու Դելիում բանակցություններ են անցկացվել երկու երկրների սահմանային խնդիրների վերաբերյալ:
Դրանց արդյունքներն ամրագրված են Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունում: Կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները վիճելի տարածքների շուրջ՝ սակայն խաղաղ հենքով և հաշվի առնելով միմյանց շահերը:
Նարենդրա Մոդիի համար սրանք սահմանային խնդիրների վերաբերյալ առաջին բանակցություններն են այն բանից հետո, ինչ նա դարձել է Հնդկաստանի վարչապետ: Բանակցություններն ակտիվացել են Մոդիի չինական այցի շեմին, որը տեղի է ունենալու ընթացիկ տարվա մայսին: Երկու երկրների միջև սահմանային վեճերը շարունակվում են ավելի քան 45 տարի: