ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով ձեռք է բերվել դեղերի հերթական խմբաքանակը

ԼՂՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է ԼՂՀ առողջապահության նախարարության ենթակա բժշկական հիմնարկներին հատկացվող բրոնխիալ ասթմայի, շաքարային և ոչ շաքարային դիաբետի, սրտի իշեմիկ հիվանդությունների, հոգեմետ, էպիլեպսիայի, հեմոդիալիզի, պարբերական, հակաուռուցքային հիվանդությունների դեղամիջոցների բաշխացուցակը, համաձայն որի բուժհիմնարկները ապահովվել են նշված դեղամիջոցների համապատասխան քանակներով:

ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախարարի մեկ այլ հրամանով բուժհաստատություններին է բաշխվել շաքարային դիաբետով տառապող հիվանդներին անհրաժեշտ ինսուլին դեղամիջոցի հերթական խմբաքանակը, որը կբավարարի բնակչության պահանջարկը մարտ-ապրիլ ամիսներին 100 տոկոսով: Նախարարությունը հետագայում ևս կապահովի նշված դեղամիջոցի անխափան մատակարարումը:

Տեսանյութեր

Լրահոս