Մովսես Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարական հանձնաժողովի նիստ

Մարտի 17-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի նախագահությամբ, տեղի է ունեցել մայիսյան տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքները համակարգող կառավարական հանձնաժողովի առաջին նիստը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են իրականացվելիք միջոցառումների համալիրը, որոշվել են պատասխանատուները: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին այցելելու և շնորհավորելու հարցերին, որոնք իրականացնելու համար ստեղծվել են համապատասխան խմբեր:

Նիստի ավարտին բանակի հրամանատարը կարևորել է մայիսյան տոնակատարություններին նվիրված միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը և դրանց վերաբերյալ տվել համապատասխան ցուցումներ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս