Պզոն ՀՀ քաղաքացի է և նրան Հայաստան մուտք գործելու համար վիզա անհրաժեշտ չէ. «Ժամանակ»
«Թեև երեկ տեղեկացրել էինք, որ ըստ տարածված լուրերի՝ ԱՄՆ-ում բնակվող «օրենքով գող» Արմեն Ղազարյանը՝ Պզոն, ՀՀ մուտքի վիզա է ստացել, սակայն «Ժամանակը» և՛ Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունից, և՛ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունից երեկ պարզեց, որ Արմեն Ղազարյան անունով անձից ՀՀ մուտքի վիզա ստանալու դիմում չի ստացվել: Մեր աղբյուրները հուշեցին, որ նոր կարգի համաձայն, 2015թ. հունվարի 1-ից ԱՄՆ քաղաքացիների մուտքը ՀՀ իրականացվում է առանց վիզայի, իսկ Պզոն ՀՀ քաղաքացի է և նրան Հայաստան մուտք գործելու համար վիզա անհրաժեշտ չէ»,- գրում է թերթը:
Կարդացեք թերթի այսօրվա համարում: