ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Gazeta.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ: ԱՄՆ ֆինանսաների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների ընդլայնված ցուցակը: Համապատասխան ցուցակը տեղակայված է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում:
Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է 2 կազմակերպություն (Ռուսաստանի ազգային կոմերցիոն բանկ և Երիտասարդության եվրասիական միություն) և 14 ֆիզիկական անձ, որոնց թվում են Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, Ղրիմի ներքին գործերի նախկին նախարար Սերգեյ Արբուզովը, ռուս հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինը և այլք: