Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել. shamshyan.com
![](https://168.am/wp-content/uploads/2012/12/Vova-Gasparyan.jpg)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության մայոր Աշոտ Սայադյանն ազատվել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ա. Սայադյանը նշանակվել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի (Երևանի ՃՈ պետի) հրամանատարի տեղակալ: