Բաժիններ՝

Մադուրոն խորհրդարանից խնդրել է արտակարգ լիազորություններ` ԱՄՆ-ին դիմակայելու համար

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեկ խորհրդարանին խնդրել է իրեն օժտել այնպիսի հրամաններ արձակելու լիազորություններով, որոնք ունեն օրենքի ուժ:

Մադուրոն այդ քայլին գնացել է այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել վենեսուելացի մի շարք պաշտոնյաների դեմ: Մադուրոն խորհրդարանում հայտարարել է.

«Ես եկել եմ խնդրելու ընդունել համապատասխան օրենք, որպեսզի դիմակայենք այս հիանալի ժողովրդի դեմ աշխարհի ամենահզոր երկրի` ԱՄՆ-ի ագրեսիային»:

Ակնկալվում է, որ խորհրդարանը կբավարարի Մադուրոյի խնդրանքը` հաշվի առնելով, որ նրա կողմնակիցները մեծամասնություն են կազմում խորհրդարանում:

Ընդդիմությունը մերժել է Մադուրոյի նախաձեռնությունը` դա որակելով որպես իշխանության զավթում: Ընդդիմությունը կարծում է, որ Մադուրոն օգտագործում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրացումը` բնակչությանը երկրի տնտեսական խնդիրներից շեղելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս