Բանջարեղեն, որը խորհուրդ է տրվում քաղցկեղով հիվանդներին

Եթե ցանկանում եք օգտվել գազարի բոլոր օգտակար հատկանիշներից, ուտելուց առաջ ջերմային մշակման ենթարկեք այն: Թարմ բանջարեղենի մեջ միայն 3% բետա-կարոտին կա, սակայն եփելիս դրա տոկոսային քանակությունը հասնում է 40%-ի:

Գազարի գույնը ցույց է տալիս, թե որքան բետա-կարոտին է պարունակվում բանջարեղենի մեջ: Գազարում առկա K, C, E, B1, B2, B3, B6 վիտամինները, ֆոլաթթուները, ֆոսֆորը, կալիումը, մագնեզիումը և մոլիբդենն են ապահովում բետա-կարոտինի առկայությունը:

Գազարը նաև հարուստ է հակաօքսիդանտներով:

Բետա-կարոտինն ամրացնում է իմունիտետը, պաշտպանում բորբոքումներից և քաղցկեղից: Բետա-կարոտինի կանոնավոր օգտագործման դեպքում կնվազեցնեք գլաուկոմայի և կատարակտի առաջացման ռիսկը, կպաշտպանեք և կլավացնեք տեսողությունն ու կնվազեցնեք կարճատեսությունը, հատկապես՝ երեխաների մոտ:

Կարդացեք նաև

Բետա-կարոտինի օրական չափաբաժինը ծխողների մոտ կնվազեցնի թոքերի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Գազարի կանոնավոր օգտագործման oգուտները

  • Նվազեցնում է կաթվածի ռիսկը 40%-ով
  • Պաշտպանում է տեսողությունը
  • Լավացնում է մարսողության և լյարդի գործունեությունը
  • Պաշտպանում է քաղցկեղի մի քանի տեսակներից
  • Պաշտպանում է սրտի և արյունատար անոթների աշխատանքը
  • Ամրացնում է իմունիտետը
  • Օգնում է փորկապության ժամանակ
  • Լավացնում է մաշկի տեսքը
  • Մաքրում է օրգանիզմը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս