Գյումրու հարակից գյուղերից մեկի մատուռում դիակ է հայտնաբերվել. ԳԱԼԱ
Անցած գիշեր դի է հայտնաբերվել Շիրակի մարզի Մայիսյան գյուղի հարակից տարածքում գտնվող մատուռում: Սույն տեղեկատվությունը կայքի հետ զրույցում հաստատեց Մայիսյանի համայնքապետ Հակոբ Բաղդասարյանը: Նա նշեց, որ դին հայտնաբերվել է Քեթի տանող ճանապարհին: Շիրակի մարզի ոստիկանապետի տեղակալ Աշոտ Գրիգորյանն էլ ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ այս պահին տեղում աշխատում են ոստիկաններ:
Մանրամասներ կհայտնեն մի փոքր ուշ:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ հանգամանքների բերումով է դին հայտնվել գյուղի հարակից տարածքում, եւ կապ ունի՞ արդյոք երեկ Գյումրիում հնչած կրակոցների հետ: Դեռեւս ճշտված չէ դիակի ինքնությունը:
Գյուղում խոսում են, որ տեղի ունեցածը սպանություն է: