«Սև ցուցակը» խոչընդոտ է արտագնա աշխատանքի մեկնողների համար
Tsayg.am-ը գրում է. ՌԴ մուտքի արտոնագրի հետ կապված խնդիրները շարունակում են շատ քաղաքացիների համար մնալ գերխնդիր: Վերջիններս դիմել են տարբեր պատկան ատյանների, սակայն մեծամասամբ հարցը դրական լուծում չի ստացել: Խնդիրը հուզում է ոչ միայն գյումրեցիներին, այլև Շիրակի մարզի տարբեր համայնքների բնակիչներին: Ամեն տարի այս ամիսներին արտագնա աշխատանքի մեկնողները դեռ շարունակում են մնալ առանց զբաղվածության: