Բաժիններ՝

Պետք է Ռուսաստանն ազատել այնպիսի աղետներից, ինչպիսին որ Նեմցովի սպանությունն էր. Պուտին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԳՆ-ին հանձնարարել է բարձրացնել հանցանքների բացահայտման մակարդակն ու ամենալուրջ ուշադրություն հատկացնել քաղաքական ենթատեքստով հանցանքներին.

«Անհրաժեշտ է Ռուսաստանը վերջապես ազատել այնպիսի աղետներից, ինչպիսին մենք ձեզ հետ տեսանք ու վերապրեցինք ընդհանրապես ոչ վաղ անցյալում. նկատի ունեմ ուղիղ մայրաքաղաքի կենտրոնում Բորիս Նեմցովի հանդուգն սպանությունը: ՆԳՆ-ը պետք է արմատական բեկման ահասնի հանցանքների բացահայտման հարցում, ինչը հատկապես առնչվում է հնչեղ գործերին:

Առաջիկայում պետք է ուժեղացնել աշխատանքը առանցքային բոլոր ուղղություններով, առաջին հերթին բարձրացնել բացահայտման մակարդակը, ընդ որում՝ ինչպես նոր, այնպես էլ՝ նախորդ տարիներին կատարված հանցանքների բացահայտման մակարդակը: Այստեղ իսկապես անհրաժեշտ է արմատական բեկում»:

Բացի այդ, Պուտինը ոստիկանությունից պահանջել է բիզնեսի շահերը պաշտպանելիս չներքաշվել կորպորատիվ կոնֆլիկտների, տնտեսվարող սուբյեկտների վեճերի մեջ՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում այդպիսի գործողությունների համար պատիժը կլինի կոշտ և անդառնալի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս