Արմեն Աշոտյան. «Անասելի ուրախ և հպարտ եմ»
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անասելի ուրախ և հպարտ եմ: Քիչ առաջ ԵԺԿ-ն ընդունեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև: Բոլորիս շնորհավորում եմ պատմական արդարության վերականգնման ճանապարհին Եվրոպայի ամենախոշոր քաղաքական ընտանիքի աջակցությունը ստանալու կապակցությամբ»:



