Բաժիններ՝

Երկրաշարժ Իրանում. Այն զգացվել է նաև Մեղրիում

Սույն թվականի մարտի 2-ին, տեղական ժամանակով ժամը 23.09 րոպեին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.4 մագնիտուդով երկրաշարժ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից 60 կմ հարավ (Իրանի Իսլամական Հանրապետություն), որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.400 և արևելյան երկայնության 46.470:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Մեղրի քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ: Զոհեր և ավերածություններ չկան:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031