Նեմցովի եղբայր. Եթե Պուտինը չսպաներ Բորյային, Կրեմլի իր եղբայրության շրջանակներում կկորցներ հեղինակությունը

Բորիս Նեմցովի սպանության գործում երեք կարեւոր պահ կա. անձնական, քաղաքական եւ դոգմատիկ: Այս մասին, ըստ Glavnoe.ua կայքի, հայտարարել է սպանվածի եղբայր, ռուս սոցիոլոգ, «Պուտինի նոր ազգային գաղափարը» գրքի հեղինակ Իգոր Էիդմանը: «Առաջին հերթին Ռուսաստանի նախագահը շատ անհատական վերաբերմունք է ունեցել Բորիս Նեմցովի նկատմամբ:

Մի մտածելակերպ կա, որով Պուտինը կնքահայր է համարվում, իսկ բանդիտա-գողական շրջավայրում շատ կարեւոր է «զտել» եւ «պատասխանել կռիվների համար»»: Նրա խոսքերով, եթե օրենքի գողի անպարկեշտորեն վիրավորել են, նա պետք է սպանի վիրավորողին, քանի որ, հակառակ դեպքում, կկորցնի իր կնքահոր կարգավիճակը. «Իսկ Բորյան Ռուսաստանի գլխավոր կնքահորը վերջին բառերն էր ասում: Բնական է, որ կնքահայրը չներեց: Եթե Պուտինը չսպաներ Նեմցովին, կկորցներ իր հեղինակությունը իր Կրեմլի եղբայրության աչքերում»:

Փորձագետը ընդգծել է, որ վերջին ժամանակներս Նեմցովը ապացույցներ էր հավաքում Ուկրաինայի արեւելքում ռուսական զորքի առկայության մասին եւ պատրաստում էր Դոնբասի պատերազմում Պուտինի դերի մասին զեկույց: Ըստ Էիդմանի, Ռուսաստանի նախագահը գիտեր ընդդիմադիրի խոսքերի մասին եւ «վերացրեց Նեմցովին հենց հիմա, քանի դեռ պատերազմի մասին ճշմարտությունը ի հայտ չի եկել»: Սպանության հիմնական նպատակը, ըստ Նեմցովի բարեկամի, այն ռուսներին ահաբեկելն էր, որոնք կտրականապես դեմ էին Կրեմլի քաղաքականությանը եւ պլանավորում էին մարտի 1-ին դուրս գալ Մոսկվայում ցույցի:

«Պուտինը ռուսների հստակ ազդակ է ուղարկել. եթե ես կարող եմ Մոսկվայի կենտրոնում, Կրեմլից մի քանի քայլ այն կողմ ցուցադրաբար գնդակահարել ամբողջ աշխարհում հայտնի ընդդիմադիրի, ապա ձեզ հետ նույնը կանեմ: Սա տեռոր է սեփական քաղաքացիների նկատմամբ, որոնք փորձում են դիկտատորական ռեժիմի դեմ հանդես գալ»:

Թարգմանությունը` Aravot.am-ի:

Տեսանյութեր

Լրահոս