Մենք ցնցված ենք Բորիս Նեմցովի սպանության կապակցությամբ. ԵՄ-ի ներկայացուցիչ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ը ցնցված է Մոսկվայում ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունից և կոչ է անում անցկացնել արագ ու անկողմնակալ հետաքննություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ի ներկայացուցիչը.
«Մենք ցնցված ենք տեղի ունեցածի կապակցությամբ: Մենք մտածում ենք զոհվածի հարազատների ու մերձավորների մասին: Մենք կոչ ենք անում անցկացնել արագ ու անկողմնակալ հետաքննություն և ակնկալում ենք, որ հանցագործները կհայտնաբերվեն և կկանգնեն դատարանի առջև»: