Վիճաբանությունն ավարտվել էր վրաերթով
Փետրվարի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում 1979 թ. ծնված Կարեն Ղ.-ն անհիմն վիճաբանել է 1957 թ. ծնված Արմեն Ս.-ի հետ, որի ժամանակ վիճաբանության վայր ժամանած Կարեն Ղ.-ի վարորդ, 1977 թ. ծնված Գեղամ Ղ.-ն իրեն ամրակցված «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայով անզգուշությամբ վրաերթի է ենթարկել Արմեն Ս.-ի աներորդի, 1974 թ. ծնված Սամվել Մ.-ին, ինչի հետևանքով վերջինիս տեղափոխվել է հիվանդանոց:
Գեղամ Ղ.-ն իրեն ամրակցված ավտոմեքենայով ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն